Լրահոս

30.07.2014 16:33


Ա. Կատունյանը 2 ամսով կալանավորվեց. նա իրեն մեղավոր չի ճանաչում

Ա. Կատունյանը 2 ամսով կալանավորվեց. նա իրեն մեղավոր չի ճանաչում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում բավարարվեց նախաքննական մարմնի կողմից առաջարկված միջնորդությունը՝ հուլիսի 24-ին Գետքի գերեզմանատանը հարակից տարածքում 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանի նկատմամբ 2- ամսյա կալանք կիրառելու մասին:

Դատական սանկցիան քննարկվեց դռնփակ դատական նիստում, ոստիկանների ուղեկցությամբ դատարան էր ներկայացել նաեւ Արման Կատունյանը: Նրա շահերի պաշտպանը՝ Երվանդ Վարոսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չեն դատարանի կայացրած որոշման հետ՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Պատրաստվում են որոշումը բողոքարկել. «Բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանում, քանի որ ես գտնում եմ, որ այս պահին բավարար հիմքեր չկան Կատունյանի նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց ընտրելու համար»,-նշեց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանը ասաց նաեւ, որ պաշտպանյալն իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Մեղադրանք է առաջադրվել Կատունյանին ՔՕ 104 հոդվածի առաջին մասով, եւ 235հոդվածի առաջին մասով՝ դիտավորյալ սպանություն եւ ապօրինի հրազեն կրել, պահել: Իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել»,-ասաց Երվանդ Վարոսյանը:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը