Լրահոս

30.07.2014 16:53


Տեխնիկական խնդիրների պատճառով ԱՄՆ–ը վիզա չի տալիս անհայտ ժամանակով

Տեխնիկական խնդիրների պատճառով ԱՄՆ–ը վիզա չի տալիս անհայտ ժամանակով

ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզա համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքից։

«Դա զգալիորեն նվազեցրել է մեր կարողությունները և կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև մենք արդեն իսկ կուտակված գործերին չկարողանանք ընթացք տալ և դրանք ավարտին հասցնել: Խնդիրը համաշխարհային բնույթի է և ամենևին կապված չէ կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի հետ: Մենք փորձում ենք հրատապ լուծում տալ այս խնդրին և ակնկալում ենք, որ մեր համակարգը շատ շուտով դարձյալ լիարժեք կգործի»,–ասված է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը