Լրահոս

07.09.2009 17:10


Նիդեռլանդներում բացվել է հայ զինվորների հուշարձանը

Նիդեռլանդներում բացվել է հայ զինվորների հուշարձանը

Ս.թ. սեպտեմբերի 5-ին Նիդեռլանդների Հարավային Հոլանդիա նահանգի Միդլհարնիս քաղաքում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի նավահանգստում ֆաշիստների կողմից գնդակահարված յոթ հայ զինվորների հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը: Հուշարձանը հայ զինվորների անունով հուշաքար է, հայկական խաչքար և հուշատախտակ:

 Միջոցառումը սկսվել է օծման արարողությամբ, որից հետո ելույթներ են ունեցել քաղաքապետ Պ. Զևենբերխենը (P. Zevenbergen), Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը, նաև հոլանդահայ համայնքի ներկայացուցիչները:

 Հուշարձանի բացմանը ներկա են եղել պատերազմի վետերաններ, տեղական իշխանությունների, հայ համայնքի և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը