Լրահոս

30.07.2014 20:28


Ոչ մի օր չի անցնում առանց ժամանակակից ստրկության վաճառված մարդկանց

Ոչ մի օր չի անցնում առանց ժամանակակից ստրկության վաճառված  մարդկանց

Ոչ մի օր չի անցնում առանց ժամանակակից ստրկության վաճառված կանանց, տղամարդկանց և երեխաների մասին հաղորդումների. նրանց հարկադրում են աշխատել աշխատակիցներին շահագործող ապօրինի արտադրամասերում, դաշտերում և հասարակաց տներում՝ աչքից հեռու, աշխարհի ամենահարուստ երկրներում, ինչպես նաև ամենաաղքատներում։ Մարդկային թրաֆիքինգը շահագործում է միլիոնավոր մարդկանց երազանքը՝ ունենալ ավելի լավ կյանք իրենց և իրենց երեխաների համար։ Թրաֆիքինգի հեղինակները գողանում են այս հույսը՝ մարդկանց վերածելով ապրանքի՝ ստոր առևտրում, որը, հակառակ մեր ջանքերի, շարունակում է գործել անպատժելիորեն։

Այս անգամ հուլիսի 30-ին մենք առաջին անգամ նշում ենք Մարդկանց թրաֆիքինգի դեմ ՄԱԿ-ի համաշխարհային օրը։ Այս օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը մարդկային թրաֆիքինգի զոհերի ծանր կացության վերաբերյալ և նպաստել նրանց իրավունքների խթանմանն ու պաշտպանությանը։ Սա հնարավորություն է՝ մեր համերաշխությունն արտահայտելու խոցելի մարդկանց, և հանձնառություն՝ նրանց վերադարձնելու իրենցից գողացված թանկարժեք սեփականությունը՝ հույսը։ Քանի որ ճշմարտությունն այն է, որ մենք դեռևս հեռու ենք այս ճակատամարտում հաղթելուց։

«Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին» արձանագրությունը, «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո, ուժի մեջ է մտել մեկ տասնամյակ առաջ։ Այս ընթացքում մենք շատ բանի ենք հասել։ 2003 թ. աշխարհի պետությունների կեսից էլ պակասում էր առկա մարդկային թրաֆիքինգի համար քրեական պատիժ սահամանող օրենսդրություն։ Այժմ պետությունների ավելի քան 90 տոկոսում է առկա նման օրենսդրություն։ Այդուհանդերձ, օրենսդրությունը միշտ չէ, որ համապատասխանում է Արձանագրությանը, և չի ընդգրկում թրաֆիքինգի բոլոր ձևերն ու դրանց զոհերին։ Իրականում գոյություն ունեն միլիարդավոր մարդիկ, ովքեր պատշաճ կերպով պաշտպանված չեն և շարունակում են մնալ խոցելի։ Նույնիսկ երբ օրենսդրությունն առկա է, կիրարկումը լիարժեք չէ։ 2007 թ. ի վեր ամբողջ աշխարհում հաղորդված դատապարտումների քանակը շարունակում է ծայրահեղ փոքր մնալ։

Ինչպես ցույց է տալիս մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության հարցերի գրասենյակի(ՄԱԹՀԳ) սպասվող համաշխարհային զեկույցը, երկրների շուրջ 15 տոկոսում 2010-2012 թթ. չի արձանագրվել դատապարտման և ոչ մի դեպք, իսկ 25 տոկոսում արձանագրվել է դատապարտման մեկից մինչև տասը դեպք։ Սա լուրջ մտահոգության առարկա է, քանի որ դատապատումները ոչ միայն ապահովում են իրենց կատարած հանցանքների համար օրինախախտների պատասխան տալու պարտավորությունը։ Դրանք կարեւոր ազդանշան են ուղարկում հանցագործներին, որոնց համար մարդկային թրաֆիքինգը ցածր ռիսկայնությամբ, բարձր եկամուտ ապահովող գործունեություն է, որ այս խախտումը չի հանդուրժվելու։ Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք, որ հայտնաբերված զոհերի ավելի ու ավելի մեծ մասն են կազմում 18 տարեկանից ցածր երեխաները, մասնավորապես աղջիկները։

Բոլորս կարող ենք մեր չափով մասնակցել մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարին։ Իրազեկումը առանցքային խնդիր է, քանի որ նույնիսկ այն պարագայում, որ մարդկային թարֆիքինգը ամենուր տեղի ունեցող անդրազգային հանցագործություն է, դա հանցագործություն է, որը կատարվում է տեղերում՝ մեր թաղամասերում և տեղական համայնքներում։ Թրաֆիքինգի՝ դատապարտված հեղինակների մեծ մասը՝ գործատուներ, փոխադրողներ և շահագործողներ, միևնույն երկրից են, ինչ և զոհերը, կամ այն երկրի քաղաքացի են, որտեղ տարվում են զոհերը։ Նույնիսկ եթե միջազգային սահմաններ են հատվում, ելքի և նպատակակետ երկրները հաճախ նույն տարածաշրջանի սահմաններում են։ Ես բոլորին խրախուսում եմ անել և տալ այն ամենը, ինչ կարող են։

Մարդկանց թրաֆիքինգի զոհերի ՄԱԿ-ի կամավոր հավատարմագրային հիմնադրամն աջակցում է տեղերում գործող կազմակերպություններին՝ ուղղակիորեն օգնելով մարդկային թրաֆիքինգի զոհերին։ Հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյանում են բացառապես կառավարությունների, գործարար համայնքի և բարի կամք ունեցող մարդկանց կամավոր ներդրումների միջոցով։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Եկեք նշենք ՄԱԿ-ի մարդկային թարֆիքինգի դեմ համաշխարհային առաջին օրը՝ մեծացնելով մեր ջանքերը։ Անհրաժեշտ է ավելի լայնածավալ իրազեկում, ավելի շատ կրթություն, ավելի մեծաքանակ վերապատրաստումներ և ավելի մեծ վճռականություն՝ տեսնելու և դադարեցնելու այն, ինչ տեղի է ունենում հենց մեր աչքի առջև։

Յուրի Ֆեդոտով

ՄԱԹՀԳ գործադիր տնօրեն

Այս խորագրի վերջին նյութերը