Լրահոս

30.07.2014 17:56


Անչափահաս աղջիկը տնից դուրս է եկել և չի վերադարձել (լուսանկար)

Անչափահաս աղջիկը տնից դուրս է եկել և չի վերադարձել (լուսանկար)

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին Վեդի քաղաքի Մ. Խորենացու փողոցի 1-ին տան բնակչուհի Հասմիկ Կիրակոսյանը ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ անչափահաս դուստրը` 1999 թ. ծնված Նարինե Կիրակոսյանը, հուլիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և մինչ օրս չի վերադարձել:
Աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Արարատի բաժին` 010-59-06-31 հեռախոսահամարով, 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը