Լրահոս

31.07.2014 09:25


Հուշարձանների պահպանության ծառայությունը Դանիելի խաչ եկեղեցու դեպքով դիմել է Իջևանի ոստիկանություն

Հուշարձանների պահպանության ծառայությունը Դանիելի խաչ եկեղեցու  դեպքով դիմել է Իջևանի ոստիկանություն

««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության աշխատակիցները ստացած ահազանգի փաստով հուլիսի 29-ին այցելել են Իջևանից 6 կմ հեռավորության վրա գտնվող /պետ. ցուցիչ 10.1.16.1 / Դանիելի խաչ եկեղեցու տարածք և արձանագրել, որ այրվել է մատուռի դռան մի հատվածը», - «ր»–ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը: Նրա խոսքով, ՊՄՊ մարզային ծառայության պետը հուլիսի 30-ի առավոտյան գրավոր դիմել է Իջևանի բաժնի պետ, փոխգնդապետ Ա.Ազիզբեկյանին` խնդրելով միջոցներ ձեռնարկել կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյո՞ք կատարվածը դիտավորություն է, թե պատահականություն և կա հանցակազմ տեղի ունեցածում կպարզի ոստիկանությունը:

«Չբացառելով հանգամանքը, որ կարող է դա իրականացված լինել ինչ-որ անձի կամ անձանց կողմից կանխամտածված ՊՄՊ մարզային ծառայությունը դիմել է իրավապահներին, քննությունը կպարզի մանրամասները»,-ասաց Մ. Ավանեսյանը:

Մատուռը գտնվում է Իջևան քաղաքի գործող գերեզմանոցի մոտ, այն գործող չէ: Տարածքում մոմ չի վաճառվում, հավատացյալներն իրենց հետ են մոմը տանում մատուռ:

Այս խորագրի վերջին նյութերը