Լրահոս

31.07.2014 10:40


ԵԱՀԿ–ն հերթական մշտադիտարկումը կանցկացնի

ԵԱՀԿ–ն հերթական մշտադիտարկումը կանցկացնի

Օգոստոսի 1-ին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Մարտունիի ուղղությամբ, ԵԱՀԿ–ն հերթական մշտադիտարկումը կանցկացնի: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն:

Հայկական կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Խրիստո Խրիստովը և Փիթեր Սվեդբերգը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը