Լրահոս

07.09.2009 17:31


ՀՅԴ ներկայացուցիչ. «Մենք չբացառեցինք, որ եթե այսպես շարունակվի, հնարավոր է նաև նախագահի հրաժարականը պահանջենք»

ՀՅԴ ներկայացուցիչ. «Մենք չբացառեցինք, որ եթե այսպես շարունակվի, հնարավոր է նաև նախագահի հրաժարականը պահանջենք»

«Երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուն հանրապետության նախագահն է։ Այս ենթատեքստում որքանո՞վ է նպատակահարմար արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը» «7 օր»-ի հարցին պատասխանելիս՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանն ասել է, որ դա մարտավարական քայլ է նախագահին սթափեցնելու համար.

-Դա մարտավարական քայլ էր. չէինք գտնում, որ անմիջապես նախագահի հրաժարականի պահանջը հասունացել էր։ Թեպետ, արդեն վերջին հանրահավաքում, մենք չբացառեցինք, որ եթե այսպես շարունակվի, հնարավոր է նաև նախագահի հրաժարականը պահանջենք։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններին, ապա, Ա.Ղազարյանի կարծիքով, արձանագրություններում պետք է նշվեին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից ոչ թե մի քանիսը, այլ բոլորը, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, երրորդ կողմին ռազմական օգնություն չցուցաբերելու պահանջը և այլն։

-Այս պարագայում մենք գործ ունենք արցախյան հարցի՝ քողարկված ձևով կապի հետ։ Մենք նաև չպետք է ճանաչենք Թուրքիայի սահմանները, քանի որ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Հայաստանի և Թուրքիայի միջև երբևէ որևէ սահման, որպես այդպիսին, չի ճանաչվել։ Սակայն այսօր իրենք փորձում են վերահաստատել։ Ի դեպ, օրիգինալ տարբերակում անգլերենով գրված է՝ հաստատել ներկայիս սահմանները։ Մենք դա չպետք է անենք, քանի որ Թուրքիան բռնազավթել է Արևմտյան Հայաստանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը