Լրահոս

31.07.2014 10:48


Ուկրաինայի խորհրդարանը կորոշի Յացենյուկի ճակատագիրը

Ուկրաինայի խորհրդարանը կորոշի Յացենյուկի ճակատագիրը

Ուկրաինայի խորհրդարանը փակ նիստում կդիտարկի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը։ Կքննարկվի նաև Դոնեցկի շրջանում մարդատար ինքնաթիռի կործանման պատճառների բացահայտման հարցը։

Ավելի վաղ պաշտոնը լքելը Յացենյուկը կապել էր խորհրդարանում կոալիցիայի ցրման և կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ։ Օրենքով վարչապետի հրաժարականը պետք է հաստատի խորհրդարանը՝ 226 ձայնից ոչ պակաս։ Վերլուծաբանները և պատգամավորները Յացենյուկի հայտարարությունը զգացմունքային են համարել և կարծում են, որ Ռադայում նրա հրաժարականին ձայն չի հերիքի, և նա կշարունակի գլխավորել Կառավարությունը մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը