Լրահոս

31.07.2014 12:08


ՄԱԿ–ի ԱԽ–ն հրատապ նիստ կանցկացնի Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ

ՄԱԿ–ի ԱԽ–ն հրատապ նիստ կանցկացնի Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ կանցկացնի Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է լրագրողներին Անվտանգության խորհրդում նախագահող Ռուանդայի ներկայացուցիչ Յուդժին–Ռիշար Գասանան։

«18։00–ին կկայանա ճեպազրույց, որից հետո փակ խորհրդակցություն կանցկացվի»,–ասել է նա։ Ինչպես հայտնի է դարձել «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ին, Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի մասին զեկույցով տեսակապով հանդես կգա ԱԽ–ում ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը։

Այս խորագրի վերջին նյութերը