Լրահոս

31.07.2014 20:02


Սահակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական ապաստանի կարիք չունի

Սահակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական ապաստանի կարիք չունի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ, հայտարարել է, որ քաղաքական ապաստանի կարիք չունի։

Սահակաշվիլիին մեղադրանքներ են ներկայացվել 2007–ի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքն ավերելու ու նրա սեփականատեր Բադրի Պատաչկացիշվիլիի ունեցվածքը խլելու գործերով։

Վրաստանի գլխավոր դատախազությունը Սահակաշվիլիի դեմ քրեական գործ հարուցելու մասին հայտարարել է վերջինի՝ երկուշաբթի կանչված հարցաքննությանը չգնալուց հետո։ Այս մասին փոխանցում է «Վրաստանի նորություններ» գործակալությունը։

«Ինչի՞ս է պետք քաղաքական ապաստանը։ Տեսնո՞ւմ եք՝ բոլոր երկրներում ինձ լավ են ընդունում։ ԱՄՆ–ում ինձ շատ լավ են հասկանում. մենք տեսել ենք ԱՄՆ արձագանքը», – հայտարարել է Սահակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի լրագրողներին Բուդապեշտում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը