Լրահոս

31.07.2014 14:52


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից` Կաթնաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկման հետ կապված ս.թ. օգոստոսի 1-ին

  • ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • իսկ ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորքի 4-րդ, 8-րդ զանգվածների, Ջրվեժ, Մայակ, Բանավան թաղամասերի բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը