Աշխարհ

31.07.2014 21:56


ՀՀ-ում ՌԴ դեսպանատան արձագանքը Հայաստանում ԱՄՆ առաքելության հայտարարությանը

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան արձագանքը Հայաստանում  ԱՄՆ առաքելության հայտարարությանը

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանությունը արձագանքել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին ամերիկյան դիվանագիտական առաքելության տարածած կոչին: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հասյտարարության մեջ ասված է.

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության՝ երկրի պետական և բիզնես կառույցներում ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից առաջացող ռիսկերի մասին տարածած հայտարարության ֆոնին ստիպված ենք ուշադրություն հրավիրել հետևյալի վրա. դիվանագիտական ներկայացուցչության առաքելությունը չէ՝ երկրի իշխանություններին ցույց տալ, թե ում հետ և ինչպես պահպանել կապերը, հատկապես՝ իր բառապաշարում օգտագործելով ինքնիշխանության հասցեին նշվող թույլ արտահայտված սպառնալիքները: Կարծում ենք, որ Հայաստանի գործարար ոլորտը ունակ է ինքնուրույն գլուխ հանել բիզնեսի վարման հարցերից և օտարների հուշումների կարիքը չունի: Մտահոգություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու՝ ամերիկյան կողմի փորձերի առնչությամբ: Հայաստանի տարածքում ներկայացված բոլոր ռուսական ընկերությունները, ներառյալ՝ «ՎՏԲ Արմենիա» և «Առեքսիմբանկ» ընկերությունները, աշխատում են այդ երկրի օրենսդրության շրջանակներում, եկամուտ են ստանում և վճարում են հարկերը, ապահովում են բնակչության զգալի մասի զբաղվածությունը: Ռուսական ընկերությունների հետ շփումը դադարեցնելու կոչերը հակասում են Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցելու մասին ամերիկյան կողմի կեղծավոր հայտարարություններին: Հետևողականության թվացյալ կերպար ստեղծելով իր ներկայիս պահվածքում՝ Վաշինգթոնը գործով փորձում է միայն խուսափել Ուկրաինայում իրադարձությունների ողբերգական զարգացման համար պատասխանատվությունից և հավասարեցնելով հաշիվները՝ Ռուսաստանի հետ անկախ ու ԱՄՆ-ի համար անհարմար քաղաքականության համար»:

Այս խորագրի վերջին նյութերը