Լրահոս

01.08.2014 10:36


Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման՝ այսօր մոմերով երթ տեղի կունենա

Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման՝ այսօր մոմերով երթ տեղի կունենա

Այսօր՝ ժամը 19:00-ին, Մատենադարանի մոտից մոմերով երթ է սկսվելու: Կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են անում երթի ընթացքում անջատել իրենց տան էլեկտրաէներգիան:

Երթի նպատակն է բողոքի ձայն բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ և ցույց տալ հանրության միասնականությունը, պահանջել Կառավարությունից անհապաղ ստեղծել անկախ հանձնաժողով ՀԾԿՀ ընդունած որոշումը վերանայելու համար և անփոփոխ թողնել էլ.էներգիայի սակագինը մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը