Մեկնաբանություն

01.08.2014 11:30


Եթե իրոք այդպես է, շատ վատ է

Եթե իրոք այդպես է, շատ վատ է

Ու կրկին Ռուսատանի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանակում հայկական կողմին ուղղված Միացյալ Նահանգների կոչի մասին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը հայաստանյան գործարարներին ու ՀՀ կառավարությանը կոչ է արել դադարեցնել պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուսաստանի ընկերությունների և պաշտոնյաների հետ համագործակցությունը։

«Մենք բոլոր պետություններին ու նրանց ռեզիդենտներին հորդորում ենք հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը...»,– մասնավորապես ասված է ՀՀ–ում ամերիկյան առաքելության հայտարարության մեջ։

Այսինքն, ենթադրվում է, որ կոչն այս միայն Հայաստանին ուղղված չէ։ Երեկվանից փորձում ենք գտնել, ասենք, նախկին խորհրդային պետություններում ԱՄՆ դեսպանության նույնաբովանդակ հայտարարություն։ Ասենք՝ Ադրբեջանում։ Ոչինչ չկա։ Պաշտոնական կայքերում նման կոչ չկա, իսկ համացանցում որոնումները բերում են միայն Հայաստանը։

Եթե իրոք այդպես է, շատ վատ է։ Մեկնաբանություններն ավելորդ են։ Հետևությունները չպետք է ուշանան։ Իսկ հետևություն պետք է անի Հայաստանի առվազն 80%-ը. այս իշխանությունն այդպես էլ չսովորեց հետևություն անել։

Սերժսարգսյանական «և՛, և՛»–ը, փաստորեն, նշանակում էր, որ մեզ թելադրելու և ցուցումներ են տալու և՛ Ռուսաստանից, և՛ ԱՄՆ–ից։ Սա բավարարո՞ւմ է ՀՀ բնակչության 80 տոկոսին։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը