Լրահոս

01.08.2014 12:09


ՄԱԷ բազմանգամյա վիզաներ են ներմուծել զբոսաշրջիկների և արտագնա աշխատողների համար

ՄԱԷ բազմանգամյա վիզաներ են ներմուծել զբոսաշրջիկների և արտագնա աշխատողների համար

Միացյալ Արաբական Էմիրությունները հայտարարել են օգոստոսի մեկիցվիզաների նոր համակարգի ուժի մեջ մտնելու մասին։

Վիզաների նոր տեսակներ են հայտնվել, մասնավորապես, ուսանողների, բժշկական ծառայություն ստանալու, կոնֆերանսներին մասնակցելու համար։ Փոփոխվել են ռեզիդենտ վիզաների արժեքները (40-55 դոլար տարեկան), վիզաներ՝ բիզնես վարելու համար (մոտ 70 դոլար)։

Երկարատև և բազմանգամյա վիզաները զբոսաշրջիկների և գործարարների համար մոտ 400 դոլար արժեն, ուսանողների համար՝ 150, բժշկական ծառայություն ստանալու դեպքում՝ 150։

Նոր վիզային համակարգի ներդնումը միտված է խթանելու ՄԱԷ–ի տնտեսության աճը և զբոսաշրջիկների թվի ավելացումը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը