Լրահոս

01.08.2014 13:40


ԵՄ–ն տարհանել է դիվանագետներին Լիբիայից Թունիս

ԵՄ–ն տարհանել է դիվանագետներին Լիբիայից Թունիս

ԵՄ–ն տարհանել է ԵՄ Տրիպոլիի դիվանագիտական ներկայացուցչությանը Թունիս։ Այս մասին հաղորդել է ԵՄ արտգործծառայության ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ դիվանագիտական առաքելության աշխատակիցները կվերադառնան լիբիական մայրաքաղաք «հենց որ թույլ տան պայմանները»։

Իրավիճակի վատթարացման հետևանքով Լիբիայում մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ են փակվել, իսկ աշխատակազմերը՝ տարհանվել։ Ավելի վաղ աշխատակիցների ապահովության նկատառումներով երկիրը լքելու խորհուրդ են տվել Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Բրազիլիայի ԱԳՆ–ները։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ—ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը