Լրահոս

01.08.2014 15:00


Փարիզի ոստիկանության շենքից ավելի քան 50 կգ կոկաին է անհետացել

Փարիզի ոստիկանության շենքից ավելի քան 50 կգ կոկաին է անհետացել

Փարիզի թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանության բաժնի աշխատակիցները կասկածվում են 51 կգ կոկաինի առևանգման մեջ։ Այս մասին փոխանցում է «20minutes.fr»–ը։ Կոկաինն առգրավել են հուլիսի սկզբին՝ թմրանենգների խոշոր ցանցի ոչնչացման ժամանակ։ Առարկայական ապացույցը մի հաստատությունում էր, որտեղ մուտք ուներ քիչ թվով ոստիկանության աշխատակից։

Համաձայն նախնական հետաքննության՝ թմրանյութն անհետացել է հուլիսի 23-31–ի ընթացքում։ Փարիզի դատախազությունը քննություն է հարուցել կորստի առնչությամբ, ֆրանսիական մայրաքաղաքի ոստիկանությունը ներքին ստուգում է սկսել։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը