«BBC»-ին կփակի հինգ լեզվով մատուցվող ծառայությունները
«Բրիտանական հեռարձակող կորպորացիան (BBC) կփակի հինգ լեզուներով մատուցվող ծառայությունները»,- այդ մասին այսօր հայտնել է «BBC News»-ը։
Կփակվեն BBC-ի ալբանական, մակեդոնական, սերբական ծառայությունները, ինչպես նաև Աֆրիկայում հեռարձակվող պորտուգալական ծառայությունն ու Կարիբյան ծոցում հեռարձակվող անգլալեզու ծառայությունը։
Հեռարձակող կորպորացիայի ղեկավարությունը կրճատումը բացատրում է տնտեսական գործոններով. այդ հինգ ծառայությունների փակումը թույլ կտա տարեկան տնտեսել 46 միլիոն ֆունտստերլինգ։ «BBC» -ին ստիպված է գնալ այս քալին պետւթյան կողմից ստացվող սուբսիդիաների չափի կրճատման պատճառով։
Լրագրողների ազգային միությունը հայտարարել է, որ պատրաստվում է ցույց կազմակերպել «BBC World Service»-ի գրասենյակի դիմաց։
«BBC World Service»-ը սկսել է իր աշխատանքը 1932թ-ից։ Այս պահին հեռարձակաման համար պետությունը նրան տարեկան հատկացնում է 272 միլիոն ֆունտստերլինգ։ Հեռարձակումը կատարվում է 32 լեզուներով։ «BBC»-ին ֆինանսավորվոմ է հատուկ դրամահավաքների շնորհիվ, որոնք գանձվում են յուրաքանչյուր բրիտանացուց, ով ունի ռադիո կամ հեռուստացույց, փոխանցում է «Lenta.ru»-ն։