ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը՝ զերծ մնալով շփման գծում ռազմական գործողություններից, ինչի հետևանքով երկուստեք կորուստներ կան։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«ԱՄՆ-ն անհանգստացած է շփման գծում իրավիճակի սրմամբ, ինչը հուլիսի 31-ին հանգեցրել է զգալի զոհերի: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը, ինչպես նաև պահպանել հրադադարի ռեժիմը»,-հայտարարել է Հարֆը՝ նշելով, թե ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է անում հանդիպել և վերսկսել երկխոսությունը հիմնարար հարցերի շուրջ: