Լրահոս

02.08.2014 10:46


Ճապոնիայի վարչապետի շարասյունը վթարի է ենթարկվել. 12 մարդ վիրավորվել է

Ճապոնիայի վարչապետի շարասյունը վթարի է ենթարկվել. 12 մարդ վիրավորվել է

Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ավտորշարասյունը բրազիլիական Սան–Պաուլոյում ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է հայտնվել։ Մայրուղու վրա 3 մեքենայի բախումից տուժել է ճապոնական պատվիրակության՝ ԱԳՆ–ի աշխատակից, 12 անդամ։

«ИТАР-ТАСС»–ի հաղորդմամբ՝ նրանք բոլորն էլ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Անձամբ վարչապետը, ում մեքենան չի վթարվել, որևէ վնասվածք չի ստացել և ապահով վերադարձել է հյուրանոց։

Նրա շարասյունը վերադառնալիս է եղել պաշտոնական միջոցառումից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը