Աշխարհ

02.08.2014 10:55


Սահակաշվիլիին այժմ էլ հեռակա կարգով կալանավորեցին

Սահակաշվիլիին այժմ էլ հեռակա կարգով կալանավորեցին

Թբիլիսիի քաղաքային դատարանը՝ Վրաստանի գլխավոր դատախազության պահանջով, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացրել։

Ավելի վաղ նրան հեռակա կարգով մեղադրանք էր առաջադրվել։

Սահակաշվիլին մեղադրվում է պատոնական լիազորությունները չարաշահելու՝ 2007–ի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքն ավերելու ու նրա սեփականատեր Բադրի Պատաչկացիշվիլիի ունեցվածքը խլելու համար։

Հեռակա կարգով կալանավորման որոշում է կայացվել նաև Վրաստանի արդարադատության և պաշտպանության նախկին նախարարներ Զուրաբ Ադեիշվիլիի և Դավիդ Կեզերաշվիլիի նկատմամբ։

Նրանց բոլորին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը