Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է ռուս գործընկերոջը՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Չնայած մի շարք սկզբունքային հարցերի շուրջ էական տարաձայնություններին՝ կողմերն ընդգծել են Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցային գործընթաց սկսելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ՌԴ նախագահն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումն «անարդյունավետ» է գնահատել:
«Նման մոտեցումը լուրջ վնաս է հասցնում երկկողմ համագործակցությանն ու միջազգային կայունությանն ընդհանրապես»,–ասել է Պուտինը։
Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել