Լրահոս

26.11.2010 16:11


Նաիրա Զոհրաբյան. «ԼՂ հարցի վերաբերյալ ԵԽԽՎ ենթահանձնաժողովը չի աշխատելու»

Նաիրա Զոհրաբյան. «ԼՂ հարցի վերաբերյալ ԵԽԽՎ ենթահանձնաժողովը չի աշխատելու»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, թրքական «Aksiyon» հրատարակությանը տված հարցազրույցում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մովլութ Չավուշօղլուն ասել էր, թե իրենք ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ենթահանձնաժողով կստեղծեն։

«7օր»-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով այս հայտարարությանը՝ ասել է.

-Չավուշօղլուն հղում է անում ԵԽԽՎ-ի 1416 բանաձևին, որտեղ հատուկ առաջարկ է արված ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու մասին։ Բնականաբար հասկանալի է, որ հիմա, երբ նոյեմբերի 10-ից մինչև մայիսի 15-ը ԵԽԽՎ-ի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցնում է Թուրքիային, և այստեղ էլ՝ ԵԽԽՎ-ում, ունենալով թուրք նախագահ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար սա լավագույն՝ ոսկի 6-ամսյակ է իրենց շահերի օրակարգում գտնվող հարցերն արծարծելու համար։ Չավուշօղլուն կարող է նման հայտարարություն անել, բայց մեկ բան հստակ է՝ որ ո՛չ Չավուշօղլուին, ո՛չ էլ ԵԽԽՎ-ի Նախարարների կոմիտեի նախագահ Դավութօղլուին չի հաջողվելու առաջ մղել իրենց օրակարգում ու շահերի տիրույթում գտնվող հարցերը։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ հայկական կողմի համար բացարձակապես անընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից ԼՂ խնդիրն այլ ձևաչափ տեղափոխելը։

-ՀՀ պատվիրակությունն իր զինանոցում ունի այնպիսի ծրագրերը՝ հստակ հակաքայլեր, որ եթե նույնիսկ Չավուշօղլուին հաջողվի հունվարյան նստաշրջանում Բյուրոյում այդ ենթահանձնաժողովը վերակենդանացնել, մենք կկարողանանք այդ ենթահանձնաժողովի  աշխատանքներին ընթացք չտալ և թույլ չտալ, որ աշխատի։ Ես հիմա չեմ ուզում մանրամասնել, թե դրանք ինչ հակաքայլեր են, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ որ այդ ենթահանձնաժողովը չի աշխատելու,-նշել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը