Լրահոս

02.08.2014 19:42


Վերացվել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանիր արտադրատեսակի արտադրության արգելանքը

Վերացվել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանիր արտադրատեսակի արտադրության արգելանքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշմամբ արգելվել էր «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության համապատասխան մասնագետի զեկուցագիրը, «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը, «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիայի արձանագրությունը (01.08.2014թ.) սննդամթերքի համապատասխանության մասին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ վերացվել է:

Այս խորագրի վերջին նյութերը