Լրահոս

04.08.2014 09:55


Մովսես Հակոբյան. «Հակառակորդը պետք է հասկանա, որ սա դառնալու է 94թ.-ի մայիսի 12-ը» (տեսանյութ)

Մովսես Հակոբյան. «Հակառակորդը պետք է հասկանա, որ սա դառնալու է 94թ.-ի մայիսի 12-ը» (տեսանյութ)

ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության շփման գծում վերջին շրջանում ստեղծված լարված իրավիճակին։

Ըստ ՊԲ հրամանատարի՝ այս տարի Ադրբեջանի դիվերսիոն–հետախուզական գործողությունները վկայում են, որ հակառակորդը ձախողվում է բանակցային գործընթացում։ Դրանից էլ դրդված փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով հակառակորդին հետ են շպրտել՝ պարտադրելով զբաղեցնել ելման դիրքերը։ Մեր ստորաբաժանումները հավելյալ պատժող գործողություններ են իրականացրել՝ փորձելով հակառակորդին բացատրել, որ այս ճանապարհը կբերի 1992-94թթ.-ին։ Կարծում եմ՝ հակառակորդը պետք է հասկանա, որ սա դառնալու է 94թ.-ի մայիսի 12-ը: Վերջին օրերին ադրբեջանական հասարակությունը պետք է հասկանա, թե իրենց ղեկավարության ցանկացած արկածախնդրություն ինչի է բերելու: Ընդամենը կորուստների քանակներն է ավելանալու, իսկ մեր սահմանների փոփոխություն տեղի չի ունենա, եթե փոփոխություն տեղի ունենա, ապա դա կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին»,- ասել է Մովսես Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյությում։

Այս խորագրի վերջին նյութերը