Լրահոս

04.08.2014 10:27


Ավելի քան 40 մարդ է զոհվել Դամասկոսում զինված բախման ժամանակ

Ավելի քան 40 մարդ է զոհվել Դամասկոսում զինված բախման ժամանակ

44 մարդ է զոհվել նախորդ գիշեր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և նրա շրջակայքում կառավարական զորքերի և սիրիական խմբավորումների միջև բախման հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս–պրես» գործակալությունը։

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ 32 մարդ է զոհվել մի շարք ավիահարվածների հետևանքով, որոնք հասցվել են կառավարական զորքերի կողմից երկու բնակավայրի՝ տեղակայված Դամասկոսի շրջակայքում՝ Դումեին և Քֆար Բաթնեին։ Զոհվածների մի մասը խաղաղ բնակիչներ են։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը