Մոսկվայում ծեծել են «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերյոգա Բենթլի)
Մոսկվայում ծեծել են «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերյոգա Բենթլի), ով այժմ գտնվում է հիվանդանոցում։ Իրավապահ մարմինների աղբյուրը rosbalt.ru–ին հայտնել է, որ Սերգեյ Ասատրյանը վերջերս հետաքրքություն է ցուցաբերել քաղաքային ավտոսրահներից մեկի գործունեության նկատմամբ։ Շուտով նրա հետ կապ է հաստատել հեղինակություն վայելող դաղստանցի Ամինը, ով այդ ավտոսրահի «տանիքն» է հանդիսանում։ Նա խնդիրը քննարկելու համար հանդիպման վայր է նշանակել, սակայն խոսակցությունը չի ստացվել և վերածվել է ծեծկռտուքի։ Ամենաշատը տուժել է Սերյոգա Բենթլին, ով ծանր վնասվածքներ է ստացել։
Սերյոգա Բենթլին ազդեցիկ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի (Ասետրինա) որդին է։ Իր հերթին, Է. Ասատրյանը «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մտերիմն էր։ Կրտսեր Ասատրյանը հանցավոր շրջապատում զբաղվում է հեղինակություններին ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցերով, ովքեր Ռոստովի շրջանում իրենց պատիժն են կրում։
2010թ. Սերգեյ Ասատրյանը ձերբակալվել է անօրինական զենքի և թմրանյութերի համար։ 2011թ. դատապարտվել է քրեակատողական հիմնարկում դատապարտյալին ծեծելը կազմակերպման համար։

7or.am