Լրահոս

26.01.2011 11:05


«Toyota»–ն 1,3 մլն ավտոմեքենա հետ կկանչի

«Toyota»–ն 1,3 մլն ավտոմեքենա  հետ կկանչի

Ճապոնական ավտոմոբիլային հսկա «Toyota Motor Corporation»-ը չորեքշաբթի հայտարարել է աշխարհով մեկ 1,3 մլն ավտոմեքենաների հետկանչի մասին՝ նպատակ ունենալով վերացնել վառելիքի մատակարարման համակարգի անսարքությունը։

Բացի դրանից,  «Toyota Motor Sales»-ի ամերիկյան ստորաբաժանումը մտադիր է վառելիքի ճնշման տվիչը ստուգելու նպատակով ԱՄՆ-ում հետ կանչել մոտ 254 հազ. ավտոմեքենա, առավելապես «Lexus» մակնիշի։

Ընկերության մասնագետները ենթադրում են, որ այդ անսարքությունը կարող է վառելիքի արտահոսքի հանգեցնել։

Հետկանչման ենթական կլինեն  ԱՄՆ-ում թողարկված՝ 2006-2007թթ. արտադրության Lexus GS 300/350, 2006-2009թթ. արտադրության  Lexus IS 250 և 2006-2008թթ. արտադրության Lexus IS 350 ավտոմեքենաները։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը