Լրահոս

04.08.2014 12:13


Իսրայելը որոշել է յոթ ժամով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում

Իսրայելը որոշել է յոթ ժամով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում

Իսրայելը որոշում է ընդունել այսօր 7-ժամանոց հրադադար հայտարարել Գազայի հատվածի մեծ մասում։ Այն ուժի մեջ կմտնի 11։00-18։00-ն։ Այս մասին հաղորդում է «Reuters» տեղեկատվական գործակալությունը, որի տվյալներով՝ հրեական պետության Պաշտպանության նախարարությունն այդ յոթ ժամը հատկացրել է մարդասիրական օգնությունն անկլավի բնակչությանը հասցնելու և պաղեստինցիների՝ իրենց լքած տները վերադառնալու համար։

Նախարարությունը զգուշացրել է՝ եթե պաղեստինցիների կողմից խախտվի մարդասիրական հրադադարի ռեժիմը, ապա կվերսկսի «Պաշտպանական սահմանագիծ» գործողությունը։ Ինչպես հստակեցրել է «Reuters»–ը, Իսրայելի որոշումը չի վերաբերում Գազայի հարավում Ռաֆախ քաղաքի պաղեստինյան մասին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը