Լրահոս

08.09.2009 11:31


Թիվ 10 ընտրատարածքում նոր ընտրություններ տեղի կունենան

Թիվ 10 ընտրատարածքում նոր ընտրություններ տեղի կունենան

«Սիլ կոնցեռն» ՍՊԸ  նախագահ Խաչատուր Սուքիասյանի՝ պատգամավորական մանդատը վայր է դնելուց հետո թիվ 10 ընտրատարածքում նոր ընտրություններ պետք է տեղի ունենան։ Հենց այդ ընտրատարածքից է 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվել Խ. Սուքիասյանը։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից «7օր»-ին տեղեկացրել են, որ ընտրությունները տեղի են ունենալու ԱԺ ընտրությունների համար սահմանված կարգով՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պահից սկսած 80-րդ օրը։

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պահ համարվելու համար մանդատից հրաժարվելու Խ. Սուքիասյանի հայտարարությունը դեռևս հիմք հանդիսանալ չի կարող.

-Մանդատը վայր դնելու ժամկետ է համարվում ԱԺ-ի կողմից համապատասխան ընթացակագն ավարտվելու օրը,- «7օր»-ին ասել է ՀՀ ԿԸՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը