Լրահոս

04.08.2014 12:08


Վրաստանի վարչապետ . «Չկան երկրներ, որտեղ արդարությունը չի վերականգնվել»

Վրաստանի վարչապետ . «Չկան երկրներ, որտեղ արդարությունը չի վերականգնվել»

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ եթե չլիներ Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանը հիմա շատ ավելի վատ վիճակում կլիներ, քան Ուկրաինան։ «Грузия online»–ի փոխանցմամբ՝ Աջարիա այցի ընթացքում նա վստահություն է հայտնել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի արկածախնդիր քաղաքականության պատճառով երկրում իրավիճակը կսրվեր։

«Այժմ նրանք փորձում են խույս տալ արդարադատությունից՝ օգտագործելով ցանկացած հնարավորություն և մեթոդ։ Բայց համաշխարհային պատմությունը վկայում է, որ չկա մի երկիր, որտեղ արդարությունը չի վերականգնվել: Մենք սկսել ենք վերականգնել արդարադատությունն, ու այն ավարտին կհասցվի», -ասել է Ղարիբաշվիլին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը