Աշխարհ

04.08.2014 13:18


Վրաստանի ԱԳՆ. «ՌԴ–ի հետ հարաբերությունների բարելավումը երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից է»

Վրաստանի ԱԳՆ. «ՌԴ–ի հետ հարաբերությունների բարելավումը երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից է»

Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը «Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր գերակայություններից է»։ Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն Թբիլիսիում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ամենամյա հանդիպմանը։ Նա նշել է, որ Վրաստանը վերջին մեկուկես տարում «հստակ քայլեր է ձեռնարկել ՌԴ–ի հետ հարաբերությունների դեէսկալացիայի համար...»։ Նրա խոսքերով՝ «Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման պրագմատիկ մոտեցումը հանգեցրել է որոշակի դրական արդյունքների առևտրատնտեսական համագործակցության զարգացման և վերականգնման գործընթացում, մշակութային և մարդասիրական կապերի ոլորտում»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ հայտարարել է, որ «Վրաստանը կշարունակի ՌԴ–ի հետ հարաբերությունների փուլային բարելավման գործընթացը»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը