Բակո Սահակյանը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի մի խումբ անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալիստական միության խմբակցության մի խումբ անդամների: Հանդիպմանը արծարծվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնային ուղղություններից մեկն է: Հանդիպմանը մասնակցում էին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի մի խումբ անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալիստական միության խմբակցության մի խումբ անդամների:
Հանդիպմանը արծարծվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնային ուղղություններից մեկն է:
Հանդիպմանը մասնակցում էին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: