Լրահոս

04.08.2014 14:25


Իսրայելի ԱԳՆ. «Գազայի հատվածում խաղաղություն կլինի, եթե ներդրվի ՄԱԿ–ի մանդատը»

Իսրայելի ԱԳՆ. «Գազայի հատվածում խաղաղություն կլինի, եթե ներդրվի ՄԱԿ–ի մանդատը»

«Գազայի հատվածում խաղաղություն կլինի, և կդադարեցվի իսրայելական քաղաքների գնդակոծումը, եթե գործի ՄԱԿ–ի մանդատը»,–Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի կարծիքն է փոխանցում «Jerusalem post»–ը։

«Գազայի հատվածում հակամարտության լուծման երեք տարբերակ կա՝ «ՀԱՄԱՍ»–ի ոչնչացումը, դիվանագիտական համաձայնություն, կամ էլ իրավիճակ, երբ հայտնի չէ, թե որտեղից է գնդակոծվում Իսրայելը, իսկ մենք պատասխանում ենք», – հայտարարել է Լիբերմանը՝ նշելով, որ «Պաշտպանական սահմանագիծ» գործողությունը հեռու է ավարտից։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը

Այս խորագրի վերջին նյութերը