Դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ում վարած «КАМАЗ»–ը Պոդոլսկի շրջանում բախվել էր մարդատար ավտոբուսի հետ. 18 մարդ զոհվել էր։
Դատարանը վճռել է, որ Հարությունյանի մեղքն ամբողջությամբ ապացուցված է՝ նա չի պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենան շահագործել է օրենքի խախտումով։ Դատարանի որոշումը դեռ հրապարակվում է, որը կարող է շարունակվել մոտ 6 ժամ։
Զոհերի հարազատները ևս նրա դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով 16 մլն ռուբլի փոխհատուցում։
Դատարանում հանդես գալով եզրափակիչ խոսքով՝ Հարությունյանը ներողություն է խնդրել տուժածներից և զոհերի հարազատներից և ընդգծել, որ անկեղծորեն զղջում է կատարվածի համար։
«Ես գիտեմ, որ, ամեն դեպքում, չեմ կարող քավել իմ մեղքը, քանի որ գիտեմ, թե ինչ է մոտ հարազատին կորցնելը։ Ես մեծ ցավ եմ ապրում և ցավակցում եմ»,–ասել է Հ. Հարությունյանը։
Դատարանը Հրաչյա Հարությունյանին մեղավոր է ճանաչել

7or.am