Ֆրանսիայի ԱԳՆ. «ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով»
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելուհամար»:
Ֆրանսիայի ԱԳՆ. «ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով»