Աշխարհ

05.08.2014 01:00


Ուկրաինան հետախուզում է հայտարարել Ժիրինովսկու, Զյուգանովի, Միրոնովի նկատմամբ

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Ժիրինովսկու, Զյուգանովի, Միրոնովի նկատմամբ

Ուկրաինայի իշխանությունները մի շարք ռուսաստանցի քաղաքական գործիչների նկատմամբ հետախուզում են հայտարարել: Նրանց տվյալներն արդեն տեղադրված են Ուկրաինայի ՆԳՆ կայքում:

Ուկրաինայի կողմից հետախուզվող գործիչների թվում են Ռուսաստանի Դաշնության Կոմունիստկան կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը, Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը: Նրանք մեղադրվում են անօրինական զինված խմբավորումներին աջակցելու, ֆինանսավորելու, զենքով ապահովելու համար: Ըստ Ուկրաինայի քրեական օրենսդրության` ռուսաստանցի քաղաքական գործիչներին սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում:

Այս խորագրի վերջին նյութերը