Լիբանանյան բանակը շրջափակում է ապստամբների կողմից գրավյալ Էրսալ քաղաքը
Ռազմական մեքենաների և զրահատեխնիկայի շարասյունն առաջանում է Բեքաա հովտով՝ լիբանանյան լեռների արևելյան կողմը։ Սիրիական սահմանից 12 կմ հեռավորությամբ տեղակայված է Էրսալ քաղաքը, որի մոտակայքում երեք օր է՝ բախումներ են ընթանում լիբանանյան զինծառայողների և «Ջեբհաթ ան–Նուսրա» ծայրահեղական խմբավորման միջև։ Դեպի այն տանող անցումը փակ է։ Լրագրողներին կանգնեցնում են Էլ–Լյաբվե անցակետում և առաջանալ թույլ չեն տալիս։ Քաղաքից և նրա շրջակայքից երկինք սև ծուխ է բարձրանում։
«Գործը լուրջ ընթացք է ստանում, – նշել է ականատես Խալիլը։ – Ապստամբները գրավել են քաղաքը։ Նրանք զորամաս են վերցրել և տեղական ոստիկանատունը։ Զինյալներն արգելել են բնակչությանը՝ լքելու տները, և կրակակետերը տեղադրել են դրանց կողքին»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։