Մեծ Բրիտանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հավատարիմ մնալ հրադադարի մասին համաձայնագրին
Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարությունը հանդես է եկել ԼՂ հակամարտության գոտում վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Դրանում ասված է. «Անցած շաբաթ ականատեսն էինք ԼՂ-ի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում արագ վատթարացող իրավիճակի: Մարդկային զոհերը և մեծաքանակ ռազմական տեխնիկայի օգտագործումը ամենամտահոգիչն են հրադադարի քսանամյա պատմության մեջ»:
Արտաքին և համագործակցության երկրների նախարարության մամուլի խոսնակն ասել է.
«ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալու 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին: Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքթոնի՝ հրադադարի 20 ամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունը հորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»: