Աշխարհ

05.08.2014 11:47


ՌԴ կառավարությունը մտադիր է ամբողջովին հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից

ՌԴ կառավարությունը մտադիր է ամբողջովին հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից

Ռուսաստանի կառավարությունը «սկզբունքային որոշում է ընդունել»՝ երկարաձգել 2015–ին կենսաթոշակային փոխանցումների մորատորիումը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է ռուսական կառավարության բարձրաստիճան աղբյուրը։

Կառավարության ղեկավարությունը չի բացառել նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական չեղարկման քննարկումը, քանզի այն «չի ապացուցել իր արդյունավետությունը»։ Համաձայն աղբյուրի՝ կուտակային համակարգի հարցը քննարկվելու է այսօր՝ Կառավարության բյուջետային նախագծման նիստին։

Ոչ վաղ ՌԴ ֆիննախի աղբյուրը հայտնել էր «Ինտերֆաքսին», որ կենսաթոշակային կուտակումների հնարավոր սառեցումների երկարաձգումը 2015–ին կզրկի տնտեսությանը զգալի «երկար» ներդրումային ռեսուրսից և ՀՆԱ–ն երկակի կկրճատի՝ հետ շպրտելով երկիրը «ուշ խորհրդային տնտեսության» մակարդակին։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը