Լրահոս

05.08.2014 12:43


Փսակին խիստ մտահոգություն է հայտնել շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ

Փսակին խիստ մտահոգություն է հայտնել շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին խիստ մտահոգություն է հայտնել հայ–ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ։

«Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին, ինչպես նաև կողմերին կոչ ենք անում անհապաղ գործողություններ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հրադադարը հարգելու ուղղությամբ»,–ճեպազրույցում հայտարարել է Փսակին:

Նա ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ԱՄՆ–ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, նախկինի պես պատրաստ է օգնել կողմերին՝ հասնելու հակամարտության երկարատև կարգավորման։

Անդրադառնալով Ռուսաստանի միջնորդությամբ նախանշված Սարգսյան–Ալիև առաջիկա հանդիպմանը՝ Փսակին ասել է, որ ԱՄՆ-ը սովորաբար աջակցում է նման հանդիպումներին և երկխոսության կայացմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը