Լրահոս

05.08.2014 20:09


Հետաքրքիր փաստեր Հիմալայների մասին

Հետաքրքիր փաստեր Հիմալայների մասին

Հիմալայները Ասիայի ամենամեծ լեռնաշղթան է։ Աշխարհի ամենաբարձր լեռներն, այդ թվում՝ Էվերեստը, այստեղ են գտնվում։

Մի քանի ուշագրավ փաստ Հիմանալյների վերաբերյալ.

-Լեռնաշղթայի ընդհանուր մակերեսը կազմում է 153295000 քառակուսի մետր՝ զբաղեցնելով երկրագնդի 0,4 տարածքը։

-Համարվում է, որ Հիմալայները աշխարհի ամենաանառիկ տարածքն է։

-Ամեն տարի տասնյակ մարդիկ են մահանում՝ փորձելով հասնել Էվերեստի գագաթը։

-Որքան էլ որ տարօրինակ է, հենց Հիմալայներից են սկիզբ առնում աշխարհի երեք հիմնական գետային համակարգերը։

-Ըստ հինդուական առասպելների՝ Հիմալայները Շիվա աստծո բնակատեղին է։

- Ձյան քանակով Հիմալայների տարածքը, Անտարկտիդայից և Արկտիկայից հետո, աշխարհում գրավում է երրորդ տեղը։

-Ամենամաքուր դեղաբույսերն աճում են Հիմալայների նախալեռնային գոտիներում։

Այս խորագրի վերջին նյութերը