Լրահոս

05.08.2014 13:41


Եգիպտոսը մտադիր է այլընտրանք կառուցել Սուեզի ջրանցքին

Եգիպտոսը մտադիր է այլընտրանք կառուցել Սուեզի ջրանցքին

Եգիպտոսի իշխանությունները մտադիր են ջրանցք կառուցել, որն այլընտրանք կդառնա Սուեզին։ Զանգվածային նախագծի իրականացման մեկնարկի մասին Իսմաիլիա քաղաքում հայտարարել է Սուեզի ջրանցքի կառավարման վարչության ղեկավար Մուհաբ Մամիշը։ Նրա խոսքերով՝ նոր ջրանցքը կկառուցվի Սուեզին զուգահեռ, նրա երկարությունը կկազմի 72 կմ։

«Տվյալ նախագիծը Եգիպտոսը կվերածի աշխարհի արդյունաբերական կենտրոնի և այն համաշխարհային տնտեսության կենտրոն կդարձնի», – հայտարարել է կառավարիչը։ Սուեզի ջրանցքով իրականացվում է աշխարհի ջրային փոխանցումների մոտ 10%–ը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը