Զինված ընդդիմության զինյալները երրորդ օրն անընդմեջ ականակոծում են սիրիական մայրաքաղաքը։ Վերջին 48 ժամվա ընթացքում 27 ական է բաց թողնվել քաղաքի ուղղությամբ։ Դրանցից երկուսը պայթել է Մուհաջիրին թաղամասում, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Կիրակի և երկուշաբթի, ինչպես փոխանցում է «Սուրիա ալ–Էն» տեղեկատվական գործակալությունը, ականների պայթյունից քաղաքում 18 մարդ է զոհվել, 46-ը՝ վնասվածքներ ստացել։ Բացի այդ, տաքսիների կայանատեղում ժամանակին ռումբ է վնասազերծվել։
Դամասկոսն ականակոծվել է զինյալների կողմից

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։