Լրահոս

05.08.2014 15:28


ԱՄՆ–ն Իսրայելին ևս 225 մլն դոլար է հատկացնում «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ համակարգի զարգացման համար

ԱՄՆ–ն Իսրայելին ևս 225 մլն դոլար է հատկացնում «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ համակարգի զարգացման համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել իսրայելական «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ համակարգի զարգացման համար լրացուցիչ 225 մլն դոլար հատկացնելու մասին։

«Միացյալ Նահանգները հպարտ են, որ «Երկաթյա գմբեթը», ստեղծված Իսրայելի համակարգմամբ և ԱՄՆ ֆինանսավորմամբ, անթիվ իսրայելացիների կյանքեր է փրկել»,–հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։

Ավելի վաղ ԱՄՆ–ը համակարգի զարգացման համար Իսրայելին մոտ 700 մլն դոլար էր հատկացրել։ Իսրայելի ՀՀՊ համակարգին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին օրենքն ընդունվել էր նախորդ շաբաթ ԱՄՆ–ում։ Ամերիկյան ԶԼՄ–ն նշում է, որ ՀՀՊ համակարգն ապացուցել է իր արդյունավետությունը՝ ոչնչացնելով 10 հրթիռից ինը, որոնք բաց են թողնում «ՀԱՄԱՍ» խմբավորման զինյալները Գազայի հատվածից Իսրայելի տարածք։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը