Խոշոր հարկ վճարողներն ապահովում են պետական եկամուտների կեսից ավելին
Վարչապետ-գործարարներ հայտնի հանդիպումից հետո Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում անմիջապես ձեռնամուխ են եղել առաջադրված խնդիրների լուծմանը՝ հիմնական շեշտը դնելով տնտեսությունում գործարքների համատարած փաստաթղթավորման վրա: Տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի խոսքով` տեսչությունում հաշվառված բոլոր հարկ վճարողների տնտեսական ցուցանիշների և գործելաոճի անհատական վերլուծությամբ գնահատվել են փաստաթղթաշրջանառության, շահութաբերության մակարդակի, հարկային բեռի և աշխատավարձի ռիսկերը. «Հուլիսի 1-ի դրությամբ 516 կազմակերպություններից 295-ը համարվել են ռիսկային: Ոլորտային հանդիպումների արդյունքում 200 հարկ վճարողներ համաձայնել են ինքնուրույն բարելավել ցուցանիշները, իսկ 95 հարկ վճարողներ չեն ընդունել առաջադրված խնդիրները և համարվել են առավել ռիսկային՝ հայտնվելով հսկողական աշխատանքների թիրախում: Ընդ որում, ընթացիկ ցուցանիշներից ելնելով, օգոստոսի 1-ի դրությամբ 61 կազմակերպություններ ևս ճանաչվել են առավել ռիսկային, այսինքն 156 ընկերությունների նկատմամբ ներկայում իրականացվում է ամենօրյա մոնիթորինգ»: Գործարքների փաստաթղթավորման առումով կատարված ոլորտային վերլուծություններով տնտեսության մի շարք ոլորտներ ճանաչվել են ռիսկային՝ պարենային և ոչ պարենային ապրանքներ, ալկոհոլային խմիչք, շինարարություն և այլն: Ոչ ռիսկային են բանկային և ֆինանսավարկային, Էներգետիկայի, կապի և հանքարդյունահանման ոլորտները: Հուլիսի 1-ից իրականացվել կամ ընթացքի մեջ են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 20 ստուգում, չափագրման 17 ուսումնասիրություն, չգրանցված աշխատողների 11, ՀԴՄ կիրառման կանոնների 4 ստուգումներ և 6 հսկիչ գնումներ: Մասնավորապես, ՀԴՄ-ների ստուգմամբ արձանագրված տուգանքները կազմել են «Արսուգրիգ» ՍՊԸ-ում՝ 600հազ դրամ, «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ում՝ 5.3մլն դրամ, «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ում՝ 3.2մլն դրամ, «Նոր Զովք» ՍՊԸ-ում՝ 2.4մլն դրամ: Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև լայն սպառման ապրանքներ ներմուծող կազմակերպությունների իրացումների փաստաթղթավորման գործընթացի նկատմամբ: Այսպես, միայն մեկ տնտեսվարողի մոտ շուրջ 40 հարկային ծառայողներով իրականացված լայնածավալ հսկողական գործողություններով նախնական հաշվարկով արձանագրվել է շուրջ 436մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ներկայում համապատասխան նյութերով կատարվում են հետաքննչական գործողություններ: Իրականացվել են չափագրումներ նաև ալյուրի արտադրության ոլորտի խոշոր տնտեսվարող սուբյեկտների մոտ, արդյունքում նախորդ ամսվա համեմատ հուլիսին շուրջ 73 տոկոսով ավելացել է դուրս գրված հարկային հաշիւվների քանակը՝ կազմելով ավելի քան 460 մլն դրամ: Իսկ ձեթ և մարգարին արտադրող ու ներմուծող խոշոր հարկ վճարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրացված ապրանքների ամբողջական շղթայի փաստաթղթավորման հարցում: Դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների ամենօրյա դիտարկումներից և վերլուծություններից բացի, նախատեսվում է այդ ապրանքատեսակների մասով օգոստոսից մանրածախ առևտրի օբյեկտներում նույնպես իրականացնել հսկողական միջոցառումներ, մասնավորապես արտաքին դիտարկումներ՝ խոշոր հարկ վճարողների կողմից մատակարարված ապրանքների հարկային հաշիվների առկայության մասով: Ըստ Ռաֆիկ Մաշադյանի, հուլիսի 1-ից զգալիորեն աճել է նաև դուրս գրված հարկային հաշիվների քանակը.«2013-ի հուլիսի համեմատ այս տարվա հուլիսին հարկային հաշիվներն ավելացել են շուրջ 141 հազարով, իսկ դրանցում արտացոլված գործարքների արժեքը` 17 միլիարդ դրամով»: Ընդհանուր առմամբ, հուլիսի ընթացքում տեսչություն ներկայացված հաշվետվությունների ճշգրտմամբ շուրջ 160մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ են հայտարարագրվել: Դրական տեղաշարժ է արձանագրվել նաև եկամտային հարկի հաշվարկներով արտացոլված ցուցանիշներում: Միայն հունիսի արդյունքներով նախորդ ամսվա նկատմամբ շուրջ 270 կազմակերպություն մեկ աշխատողի հաշվով միջին աշխատավարձի մեծությունն ավելի է հայտարարագրել՝ արձանագրելով ընդհանուր առմամբ եկամտային հարկի շուրջ 11 տոկոսի աճ:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին