Լրահոս

05.08.2014 20:19


Ճապոնացի գիտնականը վերջ է տվել կյանքին գիտական սկանդալի պատճառով

Ճապոնացի գիտնականը վերջ է տվել կյանքին գիտական սկանդալի պատճառով

Ճապոնիայում ինքնասպան է եղել ցողունային բջիջների ուսումնասիրման բնագավառում առաջադեմ գիտնական Յոսիկի Սասան, որը կենդանի բջիջների վերածրագրավորման նոր մեթոդի մասին սկանդալային հոդվածի հեղինակներից մեկն էր։ Նա ճապոնական բնական գիտությունների պետական ինստիտուտի «RIKEN»–ի աշխատակից էր Կոբեում։

Գիտնականն ընդամենը 52 տարեկան էր։ Հաղորդվում է, որ կենսաբանը կախվել է հաստատության շենքում, որում աշխատում էր։ Տղամարդուն այսօր առավոտյան հայտնաբերել են պահակները։ Ոստիկանները նրա պայուսակում գրառում են հայտնաբերել։ Սասան անհապաղ հասցվել է մոտակա հիվանդանոց, սակայն բոլոր ջանքերը՝ վերադարձնել նրան կյանքի, զուր են անցել։

Այս մասին տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»–ն՝ NEWSru.com–ին հղումով։ Գիտնականը նամակում պատմում է, որ զղջում ու ամաչում է, և ներողություն է խնդրում բոլոր աշխատանքների համար։

Այս խորագրի վերջին նյութերը