Լրահոս

06.08.2014 19:44


Մոսկվայում բացվել է գեղանկարիչ Արթուր Դաշյանի «Արցախի գույներ» ցուցահանդեսը

Մոսկվայում բացվել է գեղանկարիչ Արթուր Դաշյանի «Արցախի գույներ» ցուցահանդեսը

Մոսկվայում բացվել է անվանի հայ գեղանկարիչ Արթուր Դաշյանի «Արցախի գույներ» ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել հայ համայնքի, հոգևորականության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, մշակույթի և հասարակական գործիչներ:
«Հպարտ եմ, որ կարողանում եմ հնարավորությանս չափով ներկայացնել Արցախի գույները աշխարհին: Մեր պատմական հայրենիքի այս բեկորի հանրահռչակումը յուրաքանչյուր հայ արվեստագետի պարտքը պետք է դառնա հատկապես այսօր՝ Արցախի անկախության հանդեպ այս աննախադեպ ոտնձգությունների ֆոնին»,- իր տեսաուղերձում նշել է Արթուր Դաշյանը՝ հավելելով, որ «Արցախի գույներ» ցուցահանդեսը Մոսկվայից հետո տեղափոխվելու է Շվեյցարիա, այնուհետև՝ ԱՄՆ:
Artsakh Today մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը