Մեկնաբանություն

06.08.2014 22:40


Միասնական կլինենք, բայց՝ առանց ձեզ

Միասնական կլինենք, բայց՝ առանց ձեզ

Արտաքին վտանգի դեպքում միասնական ենք դառնում: Դրան այլընտրանք չկա: Բայց ընդունեք, որ այսօր միասնականության կոչեր անող իշխանությունն ամեն ինչ արեց, որ ճիշտ հակառակը լինի:

Երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, իբր, կատակով, ասում էր, թե թող մարդիկ արտագաղթեն, որպեսզի այստեղ չմնան ու հեղափոխություն չանեն, միասնականությանը չէ՞ր հարվածում:

Վերջին 6 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 300 հազար մարդ: Հայաստանի անվտանգությանն ու մնացած ամեն ինչին հարված չի սա, բա ի՞նչ է:

«Ատկատները», բյուջեի թալանը, «փայ մտնոցիները», չհիմնավորված թանկացումները, «նագլիավարի» ժողովրդի գրպանը մտնելը համախմբմանն ուղղված քայլեր էին, չէ՞:

Ու այսօր՝ միասնականության մասին ամպագոռգոռ խոսքեր, շփման գծում՝ «սելֆիներ»…

Հայաստանի գործող իշխանությունն ինքն իրեն մեկուսացրեց Հայաստանի ու Արցախի քաղաքացիներից: Միասնությունն առաջին հերթին ենթադրում է արդարություն: Արդա՞ր է արդյոք Սերժ Սարգսյանի թիմը…

Այնպես որ, միասնական կլինենք, բայց՝ առանց ձեզ:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը